- մանուալ լիմֆոդրենաժ
- անհատական բուժումներ հատուկ վարժություններով, որպեսզի պրոցեդուրան ունենա լավագույն արդյունք:
Կատարվում է նաև՝
- հետվիրահատական վերականգնողական թերապիա:
- հետվնասվածքային վերականգնողական թերապիա:
- հետինսուլտային վերականգնողական թերապիա:
Յուրաքանչյուր վիրահատությունից հետո մարդկանց օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, և երկար ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում մասնակի կամ ամբողջությամբ հեռացնելու կրծքագեղձը, որի հետևանքով հնարավոր է, որ մի շարք բարդություններ առաջանան.
- ընդհանուր թուլություն
- այտուց
- սպի
- հոդերի շարժումների նվազեցում
Այդ իսկ պատժառով Վիրահատությունից հետո կարևոր է սկսել վերականգնողական թերապիան հնարավորինս շուտ՝ արագ ապաքինվելու, բարդությունները կանխելու և հնարավորինս շուտ կյանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար: